Գլխավոր

Բարի Գալուստ LexBox Օրենսդրության և Քաղաքականության Բազա         

     LexBox բազան տարբեր երկրների իրավական տեղեկատվության ամբողջություն է: Այստեղ մեկ տեղում հասանելի են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Եվրոպական Միության, Եվրասիական տնտեսական միության ֆինանսական ոլորտի իրավական ակտերը, քաղաքականության փաստաթղթերը և պաշտոնական հրապարակումները: Բազայում փաստաթղթերը հասանելի են երկու լեզուներով` հայերեն և անգլերեն:            

  LexBox բազան օգտակար գործիք է իրավունքի, բիզնեսի, գիտության, պետական համակարգի և այլ մասնագետների համար: Դրա հիմնական նպատակն է ապահովել տեղեկատվության հասանելիություն եվ աջակցել մասնագետներին իրավական ակտեր որոնելու համար քիչ ժամանակ ծախսելու հարցում:            

 

Եթե ցանկանում եք կայքի թարմացումների մասին անվճար էլեկտրոնային տեղեկատվություն ստանալ, ուղարկեք Ձեր էլեկտրոնային հասցեն lexbox@cba.am հասցեին` “subscription” վերնագրով:  

 

Նորություններ

 

Web Design MymensinghPremium WordPress ThemesWeb Development


Տեսանյութ՝ Հռոմի համաձայնագրի վերաբերյալ


LexBox օրենսդրության և քաղաքականության բազայի «Էլեկտրոնային ուսուցում»  բաժնում տեղադրվել է Եվրոպական միության Հռոմի համաձայնագրերը  թեմայով տեսանյութի առաջին մասը, որի օգնությամբ կարող եք ծանոթանալ Եվրոպական միության հիմնադիր համաձայնագրերի ընդունման նախապայմաններին, գործընթացին և կարգավորման առանձնահատկություններին:


Օգտակար հղումներ LexBox-ում


LexBox օրենսդրության և քաղաքականության բազայում ներդրվել է նոր` «Օգտակար հղումներ» բաժինը: Այս բաժինը հնարավորություն է տալիս այցելել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Եվորապական միության ֆինանսական ծառայությունների ոլորտի մարմինների, ինչպես նաև մի շարք ֆինանսական  կազմակերպությունների պաշտոնական ինտերնետային կայքերը և ծանոթանալ այդ մարմինների գործունեությանը ու ձեռք բերել Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը:


Էլեկտրոնային ուսուցում


Տեղեկացնում ենք, որ Lexbox օրենսդրության և քաղաքականության բազայի  Էլեկտրոնային ուսուցում բաժնում հասանելի է Եկամուտների հարկման վերաբերյալ նախկին եւ գործող օրենսդրության համեմատական վերլուծությանը: